Նորություններ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35–ամյա ամբաստանյալը Աբովյանի դատարանից դիմել է փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը  դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել նրա փախուստը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com

Ավելին
Back to top button