ՆորություններՍպորտ

Կարիերայիս գլխավոր անարդարությունը․ Ռիբերին՝ Ռոնալդուի՝ 2013 թվականի Ոսկե գնդակը հաղթելու մասին

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, որ 2013 թվականին ինքը պետք է արժանանար «Ոսկե գնդակին»։

«Դա ավելին է քան հիասթափությունը։ Դա իմ կարիերայի գլխավոր անարդարությունն է։ Դա միայն իմ համար չէ այդպես։ Բազմաթիվ մարդիկ են այդպես կարծում։

Ես բարձունքում էի այդ տարի, բայց արդյունքում երրորդ տեղը զբաղեցրի «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։ Այդ տարի ես Մեսսիին կամ Ռոնալդուին նախանձելու ոչ մի բան չունեի»,-Ռիբերիի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը՝ հղում կատարելով L’Equipe-ն։

Հիշեցնենք, որ Ռիբերին հաջորդ մրցաշրջանից նոր ակումբում է հանդես գալու։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Շեֆիլդ Յունայթեդը»։

armsport.am

Ավելին
Back to top button