Նորություններ

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. մասնակիցները պահանջում են ադրբեջանցուն սպանած հային արտահանձնել ՀՀ-ին

Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ պահանջելով, որ ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանը, որը չորս տարի առաջ ՌԴ-ում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, պատիժը շարունակի կրել Հայաստանում:

Ցույցի մասնակիցները ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Առաքելյանը դատապարտվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն սպանելու համար:

Սպանության պատճառ է եղել ադրբեջանցու անհարգալից վերաբերմունքը հայերի հանդեպ:

Ցուցարարները տեղեկացրին, որ դիմել են Արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ այս պահին նպատակահարմար չեն համարում քաղաքացուն վերադարձնել:

Նրանց պահանջը լսեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս խոստացել էր խնդրի մասին հայտնել վարչապետին:

Ավելին
Back to top button