Նորություններ

«ՀՀ-ում չկան մարդիկ, որ չունենան քաղաքական հայացքներ, չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում ունեցան Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Հանդիպումից հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում չկան մարդիկ, որ չունենան քաղաքական հայացքներ, չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար, այլ հարց է, թե դրանք որքանով են ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա:

«Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես բարձրաձայնել եմ: ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշում կայացնողը ՍԴ-ն է: Անցած տարիների ընթացքում դատավորների կերպարը, նրանց վերաբերյալ ձևավորված հանրային ընկալումն այնպիսին է, որ հնարավոր է զանգել, քաղաքական որոշումներ թելադրել, ես գիտեմ, որ դա պրակտիկա է եղել»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Ավելին
Back to top button