Նորություններ

Ո՞վ կլինի արդարադատության հաջորդ նախարարը. փոխնախարարը նման առաջարկ չի ստացել

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Տեղեկացրեց, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա։ Նրա խոսքերով՝ շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկում կանցնի:

Նշեց, որ հանձնարարական ունեն հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել գործընթացը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, նա նշեց, որ նման առաջարկ չի ստացել։

Փոխնախարարն ասաց, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ որևէ տարաձայնություն չեն ունեցել ոչ վեթինգի, ոչ անցումային արդարադատության նախագծերի, ոչ էլ մեկ այլ հարցի հետ կապված։

Ավելին
Back to top button
Close