Նորություններ

Պետական համակարգում աշխատավարձերը վերանայման կարիք ունեն. Արշակյանը՝ նախարարների աշխատավարձի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձավ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին:
Տեղեկացրեց, որ  տրանշ 2-ի մասով ունենք աշխատանքների դադարեցում:

Շինարարի հետ բանակցություններ են վարվում առկա վեճերը հանգուցալուծելու համար:

Անդրադառնալով նոր նախարարության գործունեության առաջնահերթություններին՝ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ կառավարության առաջնահերթությունն է, որպեսզի Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր, և այս պահին իրավական առումով հնարավորություն են ստացել ռազմարդյունաբերական պետական կոմիտեի հետ մշակելու այն ներդրումային  ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ռազմական միավորների արդիականացմանը, թե՛ նոր զինատեսակների ստեղծմանը և թե՛ գոյություն ունեցող զինատեսակների արդիականացմանը։

Նախարարն անդրադարձավ նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի թեմային և հարցին, թե նախարարների գործառույթներն ավելացել են, արդյոք աշխատավարձերի բարձրացում չի սպասվում:

Ասաց՝ պետական համակարգում աշխատավարձերը  վերանայման կարիք ունեն։

«Այո, քննարկումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ առաջիկայում կոնկրետ հայտարարություններ կլինեն։ Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»,- ասաց Արշակյանը։

Ավելին
Back to top button