ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ծննդաբերության համար ամենալավ տարիքը. կանայք միգուցե զարմանան

Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է՝ ընտրել օպտիմալ տարիքը երեխայի ծննդաբերության համար: Շատ ժամանակակից աղջիկների, ովքեր ընտրում են կարիերան եւ ավելի ուշ մտածում երեխայի մասին, հասարակությունը քննադատում է: Չգիտես ինչու ավագ սերունդը վստահ է, որ ինչքան շուտ ծննդաբերի կինը, այնքան լավ է նրա օրգանիզմի համար, եւ ծննդաբերության համար ամենալավ տարիք են համարում 20-27-ը:

Սակայն գիտնականների նոր հետազոտությունները լիովին կոտրում են հին կարծրատիպերը: Տեխասի համալսարանի գիտաշխատող, դոկտոր Ջոն Միրովսկին պնդում է, որ  ծննդաբերության համար ամենալավ տարիքը 34-ն է: Միրովսկին դա բացատրում է նրանով, որ հենց այդ ժամանակ է օրգանիզմը լիարժեք պատրաստ ծննդաբերության: Այդ տեսության կողմնակից են նաեւ հոգեբանները: Նրանք պնդում են, որ այդ տարիքում կինն ավելի լավ է խնամում երեխային, քանի որ ավելի փորձառու է, կայուն կենսակերպ ունի եւ լուրջ վերաբերմունք իր կյանքի եւ իր ընտրության նկատմամբ:

Ամեն դեպքում, ինչ տարիքում էլ որ դուք որոշեք երեխա ունենալ, միշտ հիշեք՝ դա լուրջ քայլ է, քայլ, որը պահանջում է ձեր ամբողջ ժամանակը, ուժն ու զգացմունքները:

Ավելին
Back to top button