ՆորություններՍպորտ

Հաստատվել է Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղացանկը

Հաստատվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-20թթ. մրցաշրջանի խաղացանկը:

Պրեմիեր լիգայի նոր խաղարկությունը մեկնարկելու է օգոստոսի 9-ին, մեկնարկային խաղում մրցելու են «Լիվերպուլը» և «Նորվիչը»: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին տուրում խաղալու է «Վեսթ Հեմի» հետ, «Տոտենհեմը»՝ «Ասթոն Վիլայի», իսկ «Արսենալը»՝ «Նյուքասլի»:

Տուրը եզրափակվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղով:

Արդեն երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էտիհադում» կհյուրընկալի «Տոտենհեմին», «Չելսին» կխաղա «Լեսթերի» հետ, իսկ «Լիվերպուլը»՝ «Սաութհեմփթոնի»:

Ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում:

armsport.am

Ավելին
Back to top button