Նորություններ

Մանվել Գրիգորյանի հիվանդությունների թիվը հասնում է 33-ի․ նոր հայտնաբերված հիվանդության հետևանքով անդամահատություն է սպասվում․ պաշտպան

«Սիստեմատիկորեն պետական լիազոր մարմինների կողմից կատարվում են անօրինականություններ։ Եթե այժմ բարձրաձայնելուց հետո բարձրագույն իշխանությունը գնահատական չտա այդ ամենին, ապա հետևությունը լինելու է այն, որ տոտալ հաշվեհարդար է իրականացվում Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանի պաշտպանի խոսքով՝ անօրինական քայլ է այն, որ ԱԺ նախկին պատգամավորին քաղաքացիական հիվանդանոցից «հարկադրաբար տեղափոխել են կալանվայր, ապա «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա կրկին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»։

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ երբ Մանվել Գրիգորյանին ձերբակալել-կալանավորել են, նա ունեցել է միայն երեք-չորս հիվանդություն, իսկ հիմա դրանց թիվը հասնում է 33-ի։ Նոր հիվանդությունները, պաշտպանի պնդմամբ, ձեռք են բերվել կալանքի ընթացքում․ «Նոր հայտնաբերված հիվանդության արդյունքում լինելու է անդամահատություն։ Անձի առողջութունը հասել է այդ վիճակին»։

 

Ավելին
Back to top button