Նորություններ

Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Չինական մամուլն  ուշադրության կենտրոնում է պահում  վերջին շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը,  որը հիմնականում պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական S-400  ՀՕՊ համակարգերի գնմամբ, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ն:

Չինացի ռազմական փորձագետ Շու Գուանջուն, որը նաև «Չինական զենքի վերահսկողության և ապառազմականացման» միության  խորհրդականներից է,  վարկած է առաջ քաշել, որ եթե այնուամենայնիվ  Վաշինգտոնը  S-400-ների պատճառով չմտակարարի Թուրքիային F-35 կործանիչները, ապա Անկարայի համար այլընտրանքային տարբեր կարող են լինել չինական արտադրության J-31 բազմաֆունկցիոնալ կործանիչը, կամ ռուսական Su-57 ինքնաթիռը։

Գուանջոյի կարծիքով՝ չինական կործանիչն իր հնարավորություններով շատ նման է F-35-ներին և այդ առումով Թուրքիայի պահանջներին լիովին համապատասխանում է։

ermenihaber.am

Ավելին
Back to top button