Նորություններ

Լուկակուն նշել է աշխարհի լավագույն մարզչին՝ ակնարկելով նոր թիմի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանա ներկայիս ակումբից։

Բելգիացի ֆուտբոլիստը նշել է աշխարհի լավագույն մարզչին՝ յուրօրինակ ակնարկ անելով, որ շատ շուտով հենց այդ ակումբում է շարունակելու կարիերան․

«Կոնտեն գնացել է «Ինտեր»։ Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա կարող եմ ասել, որ ես արդեն իսկ կայացրել եմ իմ որոշումը, սակայն չեմ կարող ասել այդ մասին հրապարակայնորեն, քանի որ դեռևս պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որտեղ ես հանդես եմ գալիս։

Ես Ա սերիայի մեծ երկրպագու եմ։ Այն մարդիկ, ովքեր լավ են ճանաչում ինձ, գիտեն, որ ես երազանք եմ ունեցել խաղալ Անգլիայում և Իտալիայում»,-Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Sportmediaset-ին։

26-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Յունայթեդի» կազմում 2017 թվականից։ Ավարտված մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում Լուկակուն 45 հանդիպման է մասնակցել ու դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելին
Back to top button