Նորություններ

Վանաձորի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

Հունիսի 12-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Հ.-ի (ծնված 1948 թ.) դին:

Ավելին
Back to top button