ՆորություններՍպորտ

Ազարի մարզաշապիկի համարը՝ գլխավոր ինտրիգ․ Ռեալում երկընտրանքի մեջ են

Մադրիդի «Ռեալը» վաղը պաշտոնապես կներկայացնի Էդեն Ազարին։ Մադրիդում այս հարցով միայն մեկ խնդիր է մնացել չլուծված՝ բելգիացու մարզաշապիկի համարը։

Էդեն Ազարը թե՛ «Չելսիում», թե՛ Բելգիայի ազգային հավաքականում կրել է իր սիրելի՝ 10 համարի մարզաշապիկը։ Սակայն «Ռեալում» այն զբաղված է։ 2017-18 թվականների մրցաշրջանից սկսած «Ռեալում» 10 համարով խաղում է Լուկա Մոդրիչը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի մարկեթինգային բաժնի ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի Ազարը ներկայացվի մարզաշապիկի համարով։ Բանն այն է, որ այդ դեպքում «Ռեալի» պաշտոնական խանութում բազմաթիվ մարզաշապիկներ կվաճառվեն ֆուտբոլիստի անունով և համարով։ 28-ամյա բելգիացու տեղափոխությունը մեծ իրարանցում է առաջացրել Մադրիդում։

Չնայած այս ամենին՝ Ազարի ներկայացումից ժամեր առաջ «Ռեալում» մտահոգված են։ Բանն այն է, որ թիմում ներկա պահին ազատ է միայն 16 համարի մարզաշապիկը։ Դժվար է պատկերացնել, որ Էդեն Ազարը այս համարի ներքո հանդես կգա «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում, քանի որ նախկինում 16 համարի մարզաշապիկը չի կրել «Ռեալի» պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող որևէ խաղացող։

Ամեն դեպքում, Marca-ի տեղեկություններով՝ «Ռեալը» ներկայացնելու է Ազարին մարզաշապիկի համարով, մինչդեռ այսօր Լուկա Յովիչը ներկայացվեց առանց մարզաշապիկի համարի։

armsport.am

Ավելին
Back to top button