Նորություններ

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ մեկ ոստիկան կալանավորվել է․ ՀՔԾ. news.am

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորին մի քանի օր առաջ Երեւանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ոստիկաններին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ոստիկաններից մեկն այս պահին կալանավորված է, նրա կալանքի միջնորդությունը բավարարվել է»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան հունիսի 7-ին հայտարարել էր, որ հարբած ոստիկանները անհիմն բերման են ենթարկել իր մերձավորին, ծեծել են նրան ու քիթը կոտրել:

news.am

Ավելին
Back to top button
Close