Նորություններ

Բալասանյանի պաշտոնանկությունը պայմանավորված է իր ներքաղաքական ակտիվությամբ. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը, Արցախում կադրային փոփոխություններին և սպասվող նախագահական ընտրություններին:

Նա նշեց, որ Վիտալի Բալասանյանի հրաժարականի հետ կապված պարզաբանումները հստակ են, կապված են վերջինիս ներքաղաքական ակտիվության հետ:

«Կարծում եմ՝ տրամաբանական է այս զարգացումը, որովհետև ուժային նման կառույցի ղեկավարի համար փոքր-ինչ հասկանալի չէ ընդգրկվածությունը ներքաղաքական զարգացումներում, և պարոն Բալասանյանը հստակ արտահայտել է իր ցանկությունը»,- նշեց պատգամավորը»:

Անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին՝ պատգամավորն ընդգծեց. «Փաստ է, որ Ստեփանակերտում չի կարող լինել իշխանություն, որը արժեհամակարգային անհամապատասխանություններ կունենա Երևանի և ժողովրդավարական զարգացումների հետ: Ես կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում Արցախի մեր հայրենակիցներն իրենց քվեով, ազատ, արդար ընտրություններով կարտահայտեն իրենց կամքը: Մենք, ինչպես և հայտարարել ենք, որևէ միջամտություն չենք ունենալու Արցախի ներքաղաքական գործընթացներին»:

Ավելին
Back to top button