Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը քիչ առաջ հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, ապա իրենք պատրաստ են հրաժարվել հայցից:

Գյոզալյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետը նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը, ինչից հետո Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են հայցից:

Ռոբերտ Քոչարյանը հայցով դատարան էր դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետեւյալ մեկնաբանությունը.  «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Ավելին
Back to top button