ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը ակնարկել է, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիան կստանա S-400-ները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող ճնշումներին, այնուամենայնիվ Մոսկվան կկատարի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ կնքած պայամանագրի բոլոր դրույթները և պարտավորություննները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ընդունել էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը։

Ռուս պաշտոնյան, անդրադառնալով ամերիկյան ճնշումներին, ասել է. «Սա բացահայտ և ցինիկ շանտաժ է»:

Ռյաբկովը հավելել է, որ նմանատիպ պատժամիջոցներ ԱՄՆ կիրառում է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք ռազմական համագործակցության մեջ են մտնում Ռուսաստանի հետ։

ermenihaber.am

Ավելին
Back to top button