ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում բերման է ենթարկվել շուրջ 130 մարդ՝ այդ թվում լրագրողներ. կիրառվել են մահակներ

Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները մահակներ են կիրառել ի աջակցություն «Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի անցկացված երթի մասնակիցների դեմ:

Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրում են երթի մասնակիցներին եւ ոստիկաններին:

RTVi հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկում քաղաքացիներին, որոնցից մեկը գլխով հարվածում է երկաթե սյանը:

Ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել շուրջ 130 մարդ: Նրանց թվում են ռուսաստանցի եւ օտարերկրացի բազմաթիվ լրագրողներ:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button