ՄիջազգայինՆորություններ

Իրանի արտգործնախարարը՝ ամերիկացիներին. «Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ»

Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական պատերազմի մասին։

«Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի նախագահի հետ, ով մեր դեմ տնտեսական պատերազմ է վարում։ Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ։  Երբեք չենք ընդունի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող միակողմանի պատերազմը, որովհետև պատերազմին պատասխանելը, նշանակում է նոր պետարազմի սկսում»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում։

Զարիֆը նաև քննադատել է այն արաբական երկրներին, որոնք շարունակում են համագործակցել Վաշինգտոնի հետ։ Ըստ նրա՝ դրանով, նրանք մեծ սխալ են գործում։

 

ermenihaber.am

Ավելին
Back to top button