Նորություններ

Հայոց ցեղասպանության զոհերին պիտակավորած էրդողանի մասին դատապարտող բանաձև է ընդունվել Հոլանդիայում

Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը։ Դրանից զատ, պալատը  պարտավորեցրել է կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Այդ մասին FB-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար»,- գրել է ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որտեղ նորից Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանոթյան զոհ 1.5 միլիոն հայերին համարել էր «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»:
Միջոցառումներից մեկի ժամանակ էլ Թուրքիայի նախագահը պնդել էր, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

 

Աղբյուր`    Ermeni haber

Ավելին
Back to top button