Սպորտ

Արցախցի մարզիկներն ուշուի ՀՀ բաց առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 7-9-ը Երևանում տեղի է ունեցել ուշուի ՀՀ բաց առաջնություն, որին ներկայացված էր նաև ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հավաքական թիմի շուրջ 45 մարզիկ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ուշու քունգ  ֆուի  ֆեդերացիայի  գլխավոր մարզիչ  Դավիթ  Գրիգորյանը`   նշելով, որ  մասնակիցներից  երկուսը   ներկայացել   են  թաոլու մարզաձևից:
Նրա  խոսքով՝ առաջնությանն   արցախցի  մարզիկները  գրավել են  17  առաջին  տեղ,   չորս՝   երկրորդ և   8՝  երրորդ: Թաոլու  մարզաձևի  երկու մասնակիցներն  ընդգրկվել  են Հայաստանի  թաուլո  հավաքականի  կազմում  և  2020  թվականին   մասնակցելու են   Եվրոպայի  առաջնություններին:  Առաջնության  արդյունքները  գոհացուցիչ  են:
Դ.  Գրիգորյանը  տեղեկացրել  է, որ  առաջնության շրջանակներում ընտրվել է հավաքական թիմ՝ ուշուիաշխարհի 2019  թվականի առաջնությանը մասնակցելու համար. այն տեղի կունենա հոկտեմբերի 17-23-ը Չինաստանի Շանհայ  քաղաքում:
«Հհավաքականի կազմում ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայից ընդգրկվել  են  մարզիկներ՝ ԱրսենԲաղրյանը՝ մինչև 52 կգ քաշային  կարգում, Հայկ Խաչիյանը  մինչև 65 կգ-ում  և   Դավիթ Կասումյանը՝ 80կգ քաշայինում:
Աշխարհի առաջնության մասնակցության  հավակնորդ, հավաքական թիմի մարզիկ ՀայկԳասպարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել առաջնությանը, ուստի, ՀՀավանդական ուշուի ֆեդերացիայի որոշման համաձայն՝ որոշակի ժամկետում նա կմասնակցինախընտրական մենամարտերի և համապատասխան արդյունքներ ցուցաբերելու դեպքում՝ ինքը  ևս  կընդգրկվի հավաքականի կազմում»,-մասնավորապես  ասել է  Դ.  Գրիգորյանը:
Ավելին
Back to top button