Նորություններ

Հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Հայաստան

Որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, անդամ երկրների ղեկավարների մակարդակով: Եւ  մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին Հայաստան:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կոպիրկինը կարեւորել է  նաեւ հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումները եւ հայտարարել, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը.

«2018 թվականի տվյալներով մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առեւտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- հայտարարել է դեսպանը:

Ավելին
Back to top button