ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Կարող եմ թվարկել այն շղթան, որ պետք է պատասխանատվություն կրի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար

Մարտի 1-ի իրադարձություններից 11 տարի անց Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրյալի կարգավիճակով կալանավորվեց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը:

Սարգիս Քլոյանը՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, պատմում է, որ նախկինում քննչական ծառայությունում 3 անգամ տարբեր քննիչների մոտ անուն ազգանուններով նշել է, թե ով է հրաման տվել և ով է եղել սպանողը՝ ընդգծելով, որ տեղյակ է եղել, որ միանշանակ Գեղամ Պետրոսյանն է եղել հրաման տվողը, բայց որ անմիջապես ինքն է եղել Զաքար Հովհաննիսյանին սպանողը, չի իմացել: Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նույնպես նշում է, որ ունեցել են տեղեկատվություն ներքին զորքերի պաշտոնյաների կողմից արձակված կրակոցների վերաբերյալ:

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ Մարտի 1-ը չբացահայտելու ուղղակի հարց է դրված եղել: Փաստաբանը ողջունում է, որ ՀՔԾ-ին հաջողվել է խորացնել այս գործի քննությունը և անհատականացնել սպանությունը: Քլոյանը համակարծիք է, որ 10 տարվա մեջ ոչ մի քայլ չի արվել գործը բացահայտելու ուղղությամբ: Սարգիս Քլոյանը նշում է, որ կարող է թվարկել այն շղթան, որը նույնպես պետք է պատասխանատվություն կրի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար:

Շեշտում է,  որ իր մեղքի բաժինն ունի նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ Քլոյանի՝ գործը կոծկելու համար, երբ մարդկանց ասվել է, որ գումարի դիմաց պատասխանատվությունը պետք է վերցնեն իրենց վրա, Սերժ Սարգսյանն արգելել է՝ ասելով. «Ի՞նչ 200 հազար, ո՞վ կթողնի, որ իշխանափոխություն լինի»: Քլոյանը եզրափակում է՝ Սերժ Սարգսյանը նույնպես տեղյակ է եղել ամեն ինչից:

 

Ավելին
Back to top button