Նորություններ

Կոտայքի մարզպետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հաղորդում են ներկայացրել

«Արդյոք մարզպետն իրավունք ուներ գտնվելու ընտրատեղամասին հարակից տարածքում, արդյոք իրավունք ուներ լուսանկարելու փաստաթղթերը, արդյոք իրավունք ուներ շրջայց կատարելու ընտրատեղամասերով կամ հարակից տարածքներով, այս դեպքում մենք գործ ունենք ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահման գործի հետ, որը շատ ցայտուն դրսևորվել է նախօրեին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով Աբովյանի ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ միջադեպին:

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ Վահագն Գևորգյանի շտաբի ներկայացուցիչները կոնկրետ մարզպետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Անդրադառնալով խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԼՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե մարզպետը լավ կանի հրաժարական տա, Իվետա Տոնոյանն արձագանքեց.

«Մենք որևէ գնահատական այս հարցին չենք տալիս, մարզպետը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ, դա բացառապես իշխանությունների գործն է»:

Իվետա Տոնոյանը համոզմունք հայտնեց. «Միանշանակ կարող ենք փաստել, որ տեղի է ունեցել ազատ և արդար ընտրություններ»:

 

 

Ավելին
Back to top button