Նորություններ

Մեզ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից. Քաղաքապետի՝ ՔՊ–ի թեկնածուն դիմել է իր ընտրողներին

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով իր ընտրողներին։

«Սիրելի´ աբովյանցիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:

Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:

Բայց մի´ հուսահատվեք, որովհետեւ միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:

Կո´չ եմ անում լինել պահանջատեր եւ ուշիուշով հետեւել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:

Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:

Շնորհակալություն»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:

Ավելին
Back to top button