Նորություններ

Պարտության պատճառները պետք է վերլուծենք․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի  ընտրություններին:

Ասաց, որ ընտրական գործընթացը, ըստ էության, անցել է օրենքի տառին համապատասխան:

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, մինչդեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, թե Աբովյանի ընտրություններն արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր:

Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք մարզպետի ու վարչապետի հայտարարություններում հակասություն չկա, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հակասություն չի տեսնում:

«Խմբերի տարբեր տիպի ազդեցություններ արդյունքների վրա եղել են, որն արձանագրում ենք: Մեր թիմը պետք է երկար վերլուծի այս ընտրությունների արդյունքները և համապատասխան հետևություններ անի»,- ասաց Աղաջանյանը:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետին՝ Աղաջանյանն ասաց, որ  նրա գործողություններում  որևէ վարչական ռեսուրսի չարաշահում չկար:

Ավելին
Back to top button