Նորություններ

Կարծում եմ՝ Կոտայքի մարզպետը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը, և ես դա նորմալ եմ համարում: Այսինքն՝ նորմալ իրավիճակից որևէ շեղում չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի գնահատմամբ՝ առավել մտահոգիչ է ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը.

«ՀՀ քաղաքացիներն այսքան փոփոխություններից հետո իրենց ձայնը չեն արժևորում»:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց.

«Մարզպետն ընդհանրապես իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց որոշողն իրենց թիմն է, թող իրենք որոշեն»:

Back to top button