Նորություններ

Սթափվելու և աշխատելու ժամանակն է. Նորայր Նորիկյան

Այնուամենայնիվ, քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, սա կոնկրետ համայնքում իշխող քաղաքական ուժի պարտություն էր:

Եվ եթե իշխանությունը հայտարարում է, որ որևէ կեղծիք թույլ չի տվել, որ հաղթել է հեղափոխությունը և ժողովրդավարությունը, ապա այդ տրամաբանության համատեքստում անհրաժեշտ է ավելի ամրապնդել ժողովրդավարական արժեքները, այն է՝ քաղաքակիրթ ձևով շնորհավորել հաղթած թեկնածուին և անցնել առաջ՝ այն խորը համոզմամբ, որ դա է եղել ժողովրդի ընտրությունը՝ միաժամանակ անելով լրջագույն հետևություններ պարտության պատճառների վերաբերյալ:

Ինձ համար գոնե մի քանի ուղղությամբ ակնհայտ են պարտության պատճառները, բա՞յց…
…Աշխարհում ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մշտապես պահպանել իր բարձր հեղինակությունը, և դա բնական է:

Մեր երկիրն այդ առումով օրիգինալ չէ, ուստի ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի քաղաքական վայրիվերումների՝ այդ թվում նաև պարտության:

Այս լույսի ներքո համաձայն եմ վարչապետ Ն. Փաշինյանի երբևէ արտահայտած այն դիրքորոշման հետ, որ Հայաստանում սկսված գործընթացների, հեղափոխության վերջնական արդյունքի մասին հանրավոր կլինի արձանագրել միայն այն դեպքում, երբ իշխող քաղաքական ուժը օրինական ընտրությունների արդյունքում կպարտվի, կշնորհավորի հաղթած քաղաքական ուժին՝ այդ կերպ անշրջելի դարձնելով այն արժեքային համակարգը, որի համար ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ փորձելով փոխել իր կյանքի ու մեր պետության որակը…
Սթափվելու և աշխատելու ժամանակն է…

Նորայր Նորիկյան

Back to top button