Նորություններ

Հեղափոխությունն արել ենք հենց նրա համար, որ իշխանության թեկնածուները տեղ-տեղ էլ պարտվեն

«Հեղափոխությունն արել ենք հենց նրա համար, որ իշխանության թեկնածուները տեղ-տեղ հաղթեն, տեղ-տեղ  էլ պարտվեն»:

Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աբովյանի ընտրությունների արդյունքներին, որտեղ իշխանության թեկնածուն պարտվել է ԲՀԿ թեկնածուին:

«Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ ամենամեծ խնդիրներից մեկը հենց  ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Ժեկի պետի պաշտոնից սկսած՝ մինչեւ բոլոր պաշտոններին ընտրվում ու նշանակվում էին ՀՀԿ-ականներ:

Տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, որի ժամանակ իշխանությունն  ապօրինի ռեսուրս չի կիրառում, որ ՔՊ թեկնածուն հաղթի»,- ասաց վարչապետը:

Ապա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ էլ Կապանում էր իշխանության թեկնածուն պարտվել, բայց խորհրդարանական ընտրություններում «իմ քայլը» 70 տոկոսանոց արդյունք գրանցեց:

«Անկախ նրանից՝ ով կհաղթի, հաղթում է ժողովուրդը և հեղափոխությունը: Սա ամենակարևոր բանն է»,- ասաց Փաշինյանը:

Ավելին
Back to top button