ՆորություններՔո ձայնը

Եթե կա հեղափոխություն, ուրեմն լինելու է հակահեղափոխություն. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կա անհասկանալի։

Եթե կա հեղափոխություն, ուրեմն լինելու է հակահեղափոխություն:

Եթե չկա հակահեղափոխություն, ուրեմն չի եղել հեղափոխություն:

Հեղափոխությունը անպայմանորեն սահմանափակելու է որոշակի կազմակերպված խմբերի նախկին արտոնյալ վիճակը: Գուցեև, պատասխանատվության է կանչելու: Գուցեև, սպառնալու է նրանց ազատազրկմամբ: Գուցեև պատժելու է:

Այսինքն, հու՞յս ունենք, որ այդ մարդիկ հանգիստ նստելու են տեղներում ու սպասեն, թե ոնց է վտանգն իրենց մոտենում: Չի եղել նման բան և չի կարող լինել: Եթե այդ մարդիկ ենթադրենք, որ բանականություն էլ չունեն, ապա գոնե բնազդ ունեն՝ ինքնապահպանման բնազդ»:

Ավելին
Back to top button