ՆորություններՔո ձայնը

«Խիստ մտահոգիչ էր ոստիկանության պահվածքը Աբովյանում»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Խիստ մտահոգիչ էր օրվա ընթացքում ոստիկանության պահվածքը Աբովյանում։

Ընտրական պրոցեսի հետ կապ ունեցող և առերևույթ հանցանք կամ զանցանք չգործած միևնույն թեկնածուի շուրջ 30 համակիրների բաժին տանելը մտահոգիչ պահվածք է, որը հանրության կողմից կարող է լեգիտիմորեն ընկալվել որպես այդ թեկնածուի դեմ վարչական ռեսուրսի չարաշահում»։

Ավելին
Back to top button