Նորություններ

Հրապարակվում են Աբովյանում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Ձայների հաշվարկն է ընթանում Աբովյանում։

27/9 ընտրատեղամասում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի օգտին քվեարկել է  266 ընտրող, Գրիգոր Գուլյանի օգտին՝ 269:

29/01 ընտրատեղամասում Գուլյանի օգտին քվեարկել է 192 ընտրող, Վահագն Գևորգյանի՝ 87 ընտրող։

29/03 ընտրատեղամասում Գրիգոր Գուլյանի օգտին քվեարկել է 378 ընտրող, Վահագն Գևորգյանի օգտին՝ 360։

23։00 (Լրացված)

29/15 ընտրատեղամասում առաջատարը գործող քաղաքապետն է։ Նա ստացել է 407 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 305 ձայն:

29/23 ընտրատեղամասում ևս առաջատարը Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է  301 քվե, ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը՝  265 քվե։

Հիշեցնենք՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը, գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Մանուկ Մկրտչյանը,  Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը։

 

Ավելին
Back to top button