Նորություններ

Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչը փորձել է ճնշում չափելու սարքի սնդիկը վաճառելու list.am-ի միջոցով

Արմավիրի մարզի 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ճնշում չափելու սարքի սնդիկը վաճառելու նպատակով պահելու համար:

Նախաքննության վարկածով` 1984 թ. ծնված տղամարդը  մոտ երկու տարի առաջ կոտրել է իրենց արյան ճնշում չափելու սարքը եւ թունավոր նյութ հանդիսացող 7,945 գրամ մաքուր քաշով մետաղական սնդիկը լցրել 1մլ ծավալցի ներարկիչի մեջ և այն իրացնելու նպատակով պահել իր տան նկուղում: Այս տարվա մարտի 24-ին հայտարարություն է տեղադրել «List.am» կայքում` ն մետաղական սնդիկը 200.000ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ, իսկ արդեն մարտի  28-ին իրացնելու նպատակով այն տեղափոխել է Արմավիր քաղաք, որտեղից էլ ժամը 12:50-ին բերման է ենթարկվել:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործն ուղարկվել է դատարան, որտեղ կքննվի դատավոր Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ:

Ավելին
Back to top button