Նորություններ

Ոստիկանության փոխգնդապետը լրագրողներին համեմատում է «հաստավզերի» հետ

Այսօր Աբովյանի ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած և մայթեզրերին  նստած լրագրողներին է մոտեցել  ոստիկանության փոխգնդապետ, Գառնիի բաժանմունքի պետ Գիզիրյանը և ասել, որ ոչ ոք իրավունք չունի «բորդյուրներին» նստել։

«Ահազանգ է եղել, որ «հաստավիզները» նստած են բորդյուրներին, նստած էին ձեր լրագրողները։ Ես չեմ ուզում որևէ մեկին բացատրություն տամ, որ նստած էին եղել լրագրողները, էդ ա եղել հարցը»,- ասաց փոխգնդապետն ու ակնհայտ ագրեսիվ կերպով սկսեց լրագրողներին դիտողություններ անել բեյջերը ճիշտ կրելու և  մայթեզրերին չնստելու վերաբերյալ։

Տեսանյութը՝ 1in.am-ի

Ավելին
Back to top button