Նորություններ

«Ադեկվադ» հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակում չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ»  հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարոչւթյունից հայտնում են, որ ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու:

Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են:

Ավելին
Back to top button