ՆորություններՍպորտ

Մխիթարյան. Կանենք ամեն ինչ, որպեսզի վերականգնվենք և հաղթենք Հունաստանին

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Երևանում 3-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր ազգային թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը.

«Ցանկանում էինք արագ գոլ խփեինք, որպեսզի խաղը մեր կողմը լիներ: Կարծում եմ, որ առաջին կեսում մեր ծրագիրն աշխատեց:

Երկրորդ խաղակեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր, բայց կարևորն այն է, որ արժանի հաղթանակ տարանք:

Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ, բակց կարևորն այն է, որ հաղթանակ տարանք: Փորձեցի մի քանի անգամ գրավել դարպասը, սակայն ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է»:

Մխիթարյանը խոսեց նաև Հունաստանի հետ խաղից առաջ վերականգնվելու մասին

«Առաջին անգամը չէ, որ երեք օրից նորից հանդիպում ենք անցկացնելու: Երեք օրվա տարբերությամբ խաղեր շատ ենք ունեցել: Կանենք ամեն ինչ, որպեսզի վերականգնվենք և հաղթենք»,- ասաց Մխիթարյանը։

 

Armsport.am

Ավելին
Back to top button