Նորություններ

«Ադեկվադ»-ը հայտարարություն է տարածել (Լրացված)

«Ադեկվադ»  ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։
Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։
Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի» ։

22։56 (Լրացված)

«Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը և «ահազանգի» իսկությունը։ Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից «սևազգեստ» քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը, հավանական ենք համարում, որ ահազանգը պայմանավորված է այդ սպառնալիքների հիման վրա առաջացած խտրականությամբ։

Հնարավոր է նաև, որ ահազանգը շինծու է, և պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ»,-նշված է «Ադեկվադ» -ի հերթական հայտարարության մեջ։

 

 

Ավելին
Back to top button