ՄիջազգայինՆորություններ

Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է. Ֆրանսիայի նախկին վարչապետ

2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կարծում է, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և երևակայության գործածմանը:

Հունիսի 8-ին Դիլիջանում անցկացվող ասուլիսի ժամանակ Դոմինիկ դը Վիլպենը նշեց, որ աշխարհում ներկայումս առկա են սխալ գաղափարներ, տարընկալումներ, հակամարտություններ, և մարդին դա իրենց մաշկի վրա են զգում:

«Ինձ տարիների ընթացքում զարմացրել է այն, որքան քիչ երևակայություն է օգտագործվում աշխարհում: Դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ մարդիկ օգտագործում են իրենց ուղեղները և գաղափարները, որպեսզի ավելի լավ աշխարհ կառուցեն, բայց եթե նայում ենք աշխարհի այսօրվա վիճակին, մենք տեսնում ենք , որ աշխարհի այն կարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լիովին փլուզվել է և փլուզվում է: Մենք չենք տեսնում, նոր աշխարհը ինչպիսին է լինելու, ինչպիսին են լինելու նոր հաստատությունները, ինստիտուտները , որոնք հիմնելու են նոր գաղափարներ և հայեցակարգեր, որոնք ձևավորելու են այն աշխարհը, որում մենք ապրելու ենք »,- ասաց Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Այդ խնդիրը լուծելու համար Դոմինիկ դը Վիլպենը անհրաժեշտ է համարում միմյանց հասկանալը և երևակայության օգտագործումը, իսկ այդ ամենը, ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետի, պետք է վերածել գործողության:

Նա հիշեցրեց, թե ինչպես են Ֆրանսիան և Գերմանիան դարեր շարունակ պատերազմել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշել, որ ամենավատ թշնամին կարող է դառնալ ամենալավ բարեկամը:

«Լավագույն հարաբերություններ ձևավորելն ուղղակի պրակտիկայի խնդիր է: Եթե դրան ուզում ենք հասնել, մենք պետք է սկսենք մեզանից , պետք է սկսենք առաջին հերթին փոխել մեզ , ինչը հնարավորություն կտա ուրիշների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ»,- եզրափակեց Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Միջոցառման մասնակիցների շարքում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Ավելին
Back to top button