ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում՝ հետաքննող լրագրող, թե՞ նարկոդիլլեր

«Մեդուզա» անկախ լրատվական կայքի լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքների դեմ բողոքի դուրս եկած որոշ լրագրողներ եւս ձերբակալվել են:

Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են հետաքննող լրագրող Իվան Գոլունովին՝ նրան մեղադրելով թմրանյութերի շրջանառության մեջ: Վերջինս «Մեդուզա» անկախ լրատվական կայքի հետաքննող լրագրող է:

Այժմ նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Ոստիկանության մամլո խոսնակը հայտնել է, որ բերման ենթարկված 36-ամյա անհայտ երիտասարդի մոտ հայտնաբերվել են 5 տուփ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց:

Լրագրողի ձերբակալման դեմ բողոքի դուրս եկած աջակիցներն ու գործընկերները հավաստում են, որ Գոլունովի կալանավորման հիմքում վերջինիս մասնագիտական գործունեությունը: Իր հրապարակումներում վերջինս անդրադառնում էր բազմաթիվ ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների:

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը զգուշացրել է, որ այս ձերբակալությունը կարող է հստակ ազդակ հանդիսանալ Ռուսաստանում հետաքննող լրագրողների դեմ ճնշումների ուժեղացման:

Մոտ հարյուր լրագրողներ և ցուցարարներ հավաքվել էին ուրբաթ օրը Մոսկվայի ոստիկանության կենտրոնակայանների մոտ՝ ի նշան բողոքի ընդդեմ Գոլունովի կալանավորման: Բողոքի ցույցը իրենից ներկայացնում էր մեկ հոգանոց պիկետ, որն անցկացնելու համար Ռուսաստանում չի պահանջվում իշխանությունների թույլատրությունը:

Ոստիկանությունը կարճ ժամանակով բերման է ենթարկեց մի շարք լրագրողների, որոնց թվում էին նաև հայտնի դեմքեր: Մեդուզա լրատվամիջոցի ներկայացուցիչները պնդում են, որ Գոլունովը նախքան կալանավորումը ստանում էր սպառնալիքներ եւ որ սա վրեժխնդրության ձև է կապվածԳոլունովի մասնագիտական պարտականությունների կատարման հետ:

Նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանում լռեցվել են գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցները: Այսօր շարունակում են գործել հատուկենտ ընդդիմադիր մամուլի միջոցներ, որոնց թվում է նաև Մեդուզա կայքը: Այն գործում է Ռուսաստանից դուրս ՝ Լատվիայի տարածքում, սակայն գործակալության որոշ լրագրողներ շարունակում են բնակվել Ռուսաստանում:

amerikayidzayn.com

Ավելին
Back to top button