Սպորտ

Ծանրամարտ. Վարազդատ Լալայանը՝ երիտասարդական ԱԱ-ի չեմպիոն

Ֆիջիի Սուվա քաղաքում այսօր՝ հունիսի 8-ին ավարտվել է ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը հարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ:

+109 քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հրաշալի մոտեցումներ է կատարել. պոկում վարժությունում մեր ծանրորդը գրանցել է 192 կգ արդյունք և նվաճել փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում գլխավերևում է պահել 227 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Երկամարտում Լալայանը գրանցել է 419 կգ արդյունք և հռչակվել աշխարհի չեմպիոն:

Մեր մյուս ներկայացուցիչը՝ +87 քաշային կարգում հանդես եկող Արփինե Դալալյանը բրոնզե մեդալակիր է դարձել հրում վարժությունում: Իսկ երկամարտի 241 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

armsport.am

Ավելին
Back to top button