Սպորտ

Օզբիլիսի ընտանեկան լուսանկարն անտարբեր չի թողել Դեյլի Բլինդին

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր էջում կնոջ`Նանայի հետ լուսանկար է հրապարակել իրենց նշանադրության 5-ամյակի առթիվ.

«5 տարի առաջ այս օրը ես նշանադրվեցի կնոջս հետ: Սիրում եմ քեզ»,- գրել է Արասը:

Օզբիլիսի այս գրառման կողքով անտարբեր չի անցել Հոլանդիայի հավաքականի և «Այաքսի» կիսապաշտպան Դեյլի Բլինդն, ինչպես նաև Մինսկի «Դինամոյի»՝ բրազիլական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ Դանիլո Սոուսան:

Երկու ֆուտբոլիստն էլ մեկնաբանություն են թողել Օզբիլիսի լուսանկարին.

Բլինդի և Սոուսայի հետ Օզբիլիսը ծանոթ է «Այաքսում» հանդես գալու տարիներից:

armsport.am

Ավելին
Back to top button