ՆորություններՔո ձայնը

Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու դատավորներից. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից…

Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգո Երիցյանի նախագահությամբ, երեկ՝ հունիսի 7-ին, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ պարտավորեցնելով վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել Մինասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։

Ավելին
Back to top button