ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հեղափոխական իշխանությունը համաձայնությա՞ն է եկել հանրակրթության ոլորտի «վնասատուի» հետ. ինչու՞ է լռում ՀՀ ԿԳՆ-ն

Շուրջ մեկ տարի առաջ (2018 թվական, մայիսի 22) կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց.

«Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»:

Աուդիտից հետո 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց.

«Այդ ուսումնասիրությունը լրջագույն խնդիրներ է վեր հանել, որոնք ամփոփվում են»:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց.

«Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. հայտնաբերվել են խախտումներ…»:

Նախարարության համառոտ հայտարարությունը բավական էր հասկանալու համար, որ ֆինանսական լրջագույն չարաշահումներ են եղել «Այբ»-ում:

Հիշեցնենք, որ «Արարատյան բակալավրիատը» «Այբ» հիմնադրամի կողմից նախաձեռնած ու իրականացված ծրագիր էր, որի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5 մլն դոլար գումար:

Աուդիտի արդյունքում խնդիրներ հայտնաբերվեցին թե ծրագրի բովանդակային, թե ֆինանսական մասով: Նախարարությունն ակնարկեց՝ «Արարատյան բակալավրիատը» ոչ թե ստեղծված է, այլ թարգմանված, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:

Պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրվել են շռայլ պարգևատրումներ, մասնավորապես, 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է շուրջ 13 մլն դրամով:

Նախարարությունն անդրադարձել էր նաև խնդրին, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի վարձավճարը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը: Պարզ ասած՝ Տեր Մեսրոպ քահանան, հանդիսանալով «Այբ» հիմնադրամի հիմնադիրներից մեկը, սեփական գույքը շուկայականից բարձր գներով՝ շուրջ 3 մլն դրամով, վարձակալության է տվել «Այբ» հիմնադրամին:

Այս մասին ԳԱԼԱ-ն գրավոր հարցադրում էր ուղարկել նաև հիմնադրամին, որին ի պատասխան հիմնադրամը ոչ թե հերքել, այլ հաստատել էր տեղեկությունը: Պատասխան նամակում նշված է.

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծման օրվանից՝ 2006 թվականից, գործում է Կորյունի 19ա հասցեում։ Ներկայումս գործող՝ 1 քմ տարածքի համար վարձավճարը սահմանվել է անկախ գնահատող կազմակերպության եզրակացության հիման վրա՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ»:

Կրթության և գիտության նախարարությունը հրապարակելու էր վերջնական զեկույց, որում վերոհիշյալ այս և այլ հարցերի մանրամասներն էին ներկայացվելու:
Վերջնական զեկույցը սակայն ուշանում է: «Այբ»-ում իրականացված ֆինանսական աուդիտից մեկ տարի անց բազմաթիվ հարցեր մինչ օրս մնացել են անպատասխան: Իսկ նախարարությունը մանևրում է, անընդհատ տալիս խուսափողական պատասխաններ. զեկույցը կլինի հաջորդ շաբաթ, մյուս ամիս, հաջորդ երկուշաբթի, և այսպես արդեն ամիսներ շարունակ: Հայտարարված «լրջագույն» խնդիրներն այդպես էլ չեն հանձնվել հանրության դատին, և որևէ մեկը մինչ օրս չի կանգնել պատասխանատվության առաջ:

«Այբ»-ին առնչվող հարցերում Կրթության և գիտության նախարարությունը ոչ միայն խուսափողական վարքագիծ է դրսևորում, այլ նաև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին փոխարինելու է եկել, մեղմ ասած, զգուշավորությունը: «Այբ»-ի մասին լրագրողների հարցադրումներին նախարարը պատասխանում է կարճ, կոնկրետ, առանց այն պաթոսի, որով հեղափոխությունից անմիջապես հետո ազդարարեց, որ պետությունն այլևս տերմեսրոպներին միլիոններ չի հատկացնելու:

Ե՞րբ կհրապարակվի «Այբ»-ին առնչվող խոստացված զեկույցը՝ հարց նախարարին՝ տրված 2019 թվականի մարտի 21-ին:

«Կներկայացվի…»,- ասում է նախարարը:

Ե՞րբ կհրապարակվի խոստացված զեկույցը՝ հարց նախարարին՝ տրված 2019 թվականի մայիսի 30-ին:

«Կա, կա զեկույցը… չեմ կարող ասել, մոտ ժամանակներս»:

Ե՞րբ կհրապարակվի խոստացված զեկույցը՝ հարց «Այբ»-ում նախարարության կողմից ստեղծված ուսումնասիրության խմբում համակարգող խորհրդի անդամ Սաթենիկ Մկրտչյանին: Հարցը տրվել է 2019 թվականի ապրիլի 8-ին:

«Հետաքրքիր բան եք ասում: Ես կարծում եմ, որ երևի թե մեկ շաբաթ… հավանաբար…»:

Հարց է առաջանում՝ հեղափոխական իշխանությունը համաձայնությա՞ն է եկել, իրենց իսկ բնորոշմամբ, հանրակրթության ոլորտի վնասատուի հետ: Կրթության և գիտության նախարարության անգամ նախնական զեկույցը բավական էր հասկանալու համար, որ «Այբ» հիմնադրամում կան բազմաթիվ խորքային խնդիրներ և չարաշահումներ՝ պատասխանատուների շատ կոնկրետ շրջանակով՝ համապատասխան մարմինների ուշադրությունից դուրս:

Հայտնաբերված խնդիրների մասին ուսումնասիրության խմբում համակարգող խորհրդի անդամ Սաթենիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ևս խուսափում էր բարձրաձայնել: Ասում էր՝ ճիշտ կլինի խոսել զեկույցից հետո: Զեկույց, որն այդպես էլ չի հրապարակվում:

Մինչ նախարարությունը խորհրդանշական լռություն է պահպանում, «Այբ» հիմնադրամում խնդիրներն էլ ավելի են խորանում:

Հունիսի 4-ին «Այբ» ակումբի բարերարները, հիմնադիրներն ու անդամները հանդես եկան «Այբ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նախաձեռնությամբ՝ միևնույն ժամանակ հրապարակելով խնդրահարույց բազմաթիվ դրվագներ:

Տարածած հայտարարությամբ  «Այբ» ակումբի բարերարներն ու հիմնադիրներն անդրադարձան «Այբ» ակումբի լուծարմանը, որը կառավարման բարձրագույն մարմինն էր:

Հայտարարվեց. «Այբ»-ը համազգային նշանակություն ունեցող հասարակական նախագծից վերածվել է բիզնես ծրագրի, որը վերահսկվում է մարդկանց նեղ շրջանակի կողմից, որոնք հետապնդում են իրենց քաղաքական և/կամ ընչասիրական նպատակները:

«Այբ» հիմնադրամը և դրա ծրագրերը «Այբ»-ի որոշ հիմնադիրների և ղեկավարության որոշ ներկայացուցիչների համար դարձել են անձնական հարստացման և PR-ի աղբյուր, կարիերայի կառուցման միջոց: «Այբ» ակումբի լուծարմանն ուղղված առավել ակտիվ գործունեություն է ծավալել «Այբ» հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ լուծարքի գլխավոր շահառու Մեսրոպ քահանա Արամյանը:

10 տարի շարունակ մարդկանց ժամանակի, ջանքերի և միջոցների ներդրման շնորհիվ (այն մարդկանց, որոնք օլիգարխ չեն, այլ իրենց սեփական քրտինքով են վաստակում իրենց գումարը) «Այբ» դպրոցն այսօր հասել է տարեկան շուրջ 2 միլիոն դոլարի շրջանառության: «Այբ» ակումբը լուծարած մարդկանց համար չափազանց գրավիչ էր այն հեռանկարը, որ նրանք կարող էին անվերահսկելիորեն կառավարել հսկայական ակտիվները, մի քանի հեկտար հողատարածքը, ինչպես նաև մշակված ծրագրերը, որոնց վրա շատ մեծ գումարներ են ծախսվել, այդ թվում և պետական»,- նշված է հայտարարության մեջ:

Որպեսզի վերականգնվի արդարությունը նախագծի բոլոր անդամների նկատմամբ և իրականացվի պատշաճ վերահսկողություն հասարակության կողմից, «Այբ» նախագծի մասնակիցներն անհրաժեշտ են համարում «Այբ» հիմնադրամի փոխանցումը պետությանը:

«Այբ»-ի հոգաբարձուների խորհուրդը պատասխան հայտարարությամբ  հանդես եկավ, որում նշված էր՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, «Այբ» ակումբը ինքնալուծարվել է 26 «կողմ» ձայնով։ «Այբ» ակումբի ինքնալուծարման պարագայում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվել «Այբ»-ի առաքելության շարունակականությունն ապահովելու գործառույթը:

Որոշման համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է ակումբի միակ իրավահաջորդըհետևաբար որևէ այլ կողմ չի կարող հանդես գալ լուծարված «Այբ» ակումբի անունից։ 

Հայտարարության մեջ նշվում է, թե տևական ժամանակ է՝ հետևողականորեն փորձ է արվում վարկաբեկել «Այբ»-ի անունը առանց որևէ աղբյուրի կամ փաստի:

Եվ սա ասվում է վստահ… որովհետև փաստերը կրթության նախարարության դարակներում են… որովհետև փաստերը, որոնք պետական բյուջեի միջոցների յուրացման մասին են, քրեական գործեր չեն դարձել ահասկանալի պատճառներով: Իսկ այս ամենի արդյունքում տուժում է կրթությունը, դպրոցը, այն վեհ գաղափարը, որը բազմաթիվ արժանավոր մարդկանց միավորեց:

Ավելին
Back to top button
Close