Նորություններ

Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում․ armtimes.com

Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է: Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել եւ տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով:

«Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմել է, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց:

«Մեջը 8 հոգի զբոսաշրջիկներ էին՝ 6 մեծահասակներ եւ 2 փոքր երեխա: Երեւանից եկել էին Գառնի ու այնտեղից թռել: Իջնելու ընթացքում բարեբախտաբար ոչ ոք չէր վնասվել, միայն մի որոշ ժամանակ առանց ջուր էին մնացել արեւի տակ»,-պատմեց Արամ Աբովյանը: Նա հայտնեց, որ ուղղաթիռով գնացել եւ երկու խմբով անտառի ամենամոտիկ տարածքից մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել Գառնի:

Ավելին
Back to top button