Նորություններ

Խոշոր և շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 70 NV 707 համարանիշի, Mercedes E240 մակնիշի 61 RO 001 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZF666 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավոր վարոդներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Նաիրիտ գործարանի աշխատակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button