ՆորություններՔո ձայնը

«Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց։ Արժեր ավելի վաղ տալ». Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին:

«Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց։ Արժեր ավելի վաղ տալ։ Վստահ եմ, որ իշխանությունից դուրս լինելով ավելի օգտակար կլինի իրավական պետության կառուցմանը։ Այդ պաշտոնում հույս ունեի, որ հեղափոխական կլիներ իր ոլորտում, չեղավ ցավոք։ Հաստատապես միայն իր մեղքով չէ, որ այդպես եղավ։ Բայց մեծ դերակատարություն կարող էր ստանձնել անցումային արդարադատության, դրա բաղադրիչների, ՔՀԿ-ների բարեփոխման ոլորտներում, այնինչ չստանձնեց։

Արտակը մնում է մեր լավագույն իրավաբաններից մեկը եւ ոչ պակաս կարեւոր առաքելություն ունի, քան նախարարականն էր։

Տեսնենք ով է լինելու հաջորդ նախարարը, միան թե սերժիկների հետ ջանուղուրբան եղածներից չլինի, չլինի մեկը նրանցից, որոնք հարմարվելու, միայն հրամաններ կատարելու, սեփական միտքը այլոց ստորադասելու անհասկանալի կարողություններով են փայլատակել…»:

Back to top button
Close