Նորություններ

Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մասնակի բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը։

«Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել», — դատարանում ասաց  դատավորը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի գույքի վրա արգելանքը դրվել էր նրան սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ:  Ավելին՝ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը հետագայում հանվել էր  խախտման մասին բարձրաձայնումից հետո։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close