Նորություններ

Բենզինով լցված շշեր, հացի կտորներ. Գյումրիում տղամարդու կիսայրված դի է հայտնաբերվել

Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի մոտ այսօր՝ վաղ առավոտյան, 40-45 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով`տղամարդու դին կիսով չափ այրված վիճակում է։ Մահացած տղամարդուն տեսել են վաղ առավոտյան աշխատանքի գնացող անձինք ու ահազանգել ոստիկանություն։ Դիակի մոտ բենզինով լցված շշեր են եղել, հացի կտորներ։

Իրավապահները պարզում են ինքնահրկիզված տղամարդու ինքնությունը։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա ո՛չ ընտանիք, ո՛չ մշտական բնակության վայր չի ունեցել։

armeniasputnik.am

Back to top button
Close