Սպորտ

ConIFA Եվրո-2019. Արևմտյան Հայաստանը դուրս եկավ եզրափակիչ

Արցախում ընթացող ConIFA-ի Չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնության շրջանակում Արևմտյան Հայաստանի հավաքականը այսօր կիսաեզրափակչում մրցեց Աբխազիայի ընտրանու հետ։

Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը Արևմտյան Հայաստանի կողմն էր։ Մեր տղաները առավելության հասան 3-0 հաշվով։ Գևորգ Կասպարովը հետ է մղել մրցակցի բոլոր հարվածները։

Եզրափակչում Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Հարավային Օսիայի ընտրանու հետ։

Ավելին
Back to top button