Նորություններ

Ազգային անվտանգության ծառայութունում քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական գործչի սպանությունը նախապատրաստողի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վաևչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ պայթուցիկ նյութեր և սարքեր: Սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button